Կնոջը ձերբակալել են Հիտլերի բեղերով Օբամայի պաստառը պոկելիս
ԱՄՆ
ԱՄՆ-ում ձերբակալել են մի տարեց կնոջ, ով պոկել էր նախագահ Բարաք Օբամայի պատկերով պաստառը, որտեղ նախագահի պատկերին նկարված են եղել Ադոլֆ Հիտլերի բեղերը: Այդ մասին հաղորդում է NBC Connecticut-ը:
80-ամյա Նենսի Լեքը պոկել է ըստ էության Օբամայի դեմ ուղղված այդպիսի 3 պաստառ, ինչի համար ձերբակալվել է գողության և հասարակական կարգի խանգարման մեղադրանքով:
Ինչպես բացատրել է տարեց կինը, որը իմիջայլոց Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան է, նա այդ քայլին դիմել է, քանի որ իր համար վիրավորական է եղել սեփական նախագահի պատկերը նման նացիստական կերպարում տեսնելը:
Կնոջն արդեն ազատ են արձակել' հաջորդ շաբաթ դատարան ներկայանալու պայմանով: Եթե մեղադրանքը հաստատվի, ապա նրան սպառնում է 3 ամսվա ազատազրկում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)