Բայդենն ու Մակրոնը առաջընթաց են գրանցել բանակցություններում. Reuters
Համաշխարհային ՄամուլԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «զգալի առաջընթաց» են գրանցել բանակցություններում՝ մեղմելու ԱՄՆ-ի գնաճի օրինագծի ազդեցությունը Եվրոպայի վրա: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Ֆրանսիայի ֆինանսների նախարարության աղբյուրին։
Գործակալության տվյալներով՝ Սպիտակ տունը կարող է գործադիր հրամաններ կիրառել՝ եվրոպացի դաշնակիցներին բացառություններ տրամադրելու նույն մակարդակի, ինչ այն երկրները, որոնք ազատ առևտրի համաձայնագիր ունեն Վաշինգտոնի հետ:
Ավելի վաղ Բայդենը Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում ընդունել էր գնաճը նվազեցնելու ամերիկյան օրենքի անկատարությունը։
Մակրոնն իր հերթին, ելույթ ունենալով ԱՄՆ-ում հանրապետության դեսպանատանը, ասել է, որ գնաճի և կլիմայի մասին ամերիկյան նոր օրենքը (The Inflation Reduction Act, IRA), որը նախատեսում է ամերիկյան ընկերություններին սուբսիդիաների տրամադրում, բացասաբար կանդրադառնա արևմտյան երկրների միջև հարաբերությունների վրա։