«ՀԺ». Գագիկ Ծառուկյանը ճանապարհել և դիմավորել է Սերժ Սարգսյանին
Հայկական Մամուլ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախօրեին գնացե՞լ է օդանավակայան՝ Սերժ Սարգսյանին Բուխարեստ ճանապարհելու և երեկ օդանավակայանում դիմավորե՞լ է նրան՝ «Հայկական ժամանակ»-ի թղթակցի այս հարցին երեկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը պատասխանել է. «Արարողակարգի համաձայն, Գագիկ Ծառուկյանը՝ որպես անվտանգության խորհրդի անդամ և՛ ճանապարհել, և՛ դիմավորել է Սերժ Սարգսյանին»:
Թերթն արդեն տեղեկացրել էր, որ այդ արարողակարգը գոյություն ունի շատ վաղուց, և ժամանակին Կարեն Դեմիրճյանը, որ նույնպես անվտանգության խորհրդի անդամ էր, երբևէ ո՛չ ճանապարհել, ո՛չ էլ դիմավորել է Ռ. Քոչարյանին այլ երկիր մեկնելիս կամ ժամանելիս: ԲՀԿ նախագահի այս ռևերանսները Ս. Սարգսյանին' առնվազն տարօրինակ են ներքաղաքական վերջին ամիսներին ձևավորված ֆոնին:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին