Ուկրաինայի 11 զինծառայող գերի է հանձնվել են Կրասնո-Լիմանսկի ուղղությամբ անհաջող հարձակման արդյունքում. ՌԴ ՊՆ
Համաշխարհային ՄամուլՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ռուսական զորքերը տապալել են Ուկրաինայի Զինված ուժերի գրոհները Կրասնո-Լիմանսկի ուղղությամբ, ինչի հետևանքով` ավելի քան 100 ուկրաինացի զինվոր է զոհվել կամ վիրավորվել, ևս 11-ը հանձնվել է, գրում է Gazeta-ն։
Նշվում է, որ ռուսական ավիացիան և հրետանին ջախջախել են Ուկրաինայի զինված ուժերի երեք խմբակային մարտավարական խմբեր, որոնք փորձում էին գրոհել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Չերվոնոպոպովկա գյուղի մոտ։
Բացի զինվորականներից՝ ուկրաինական բանակը կորցրել է նաև երկու տանկ, երկու զրահապատ մարտական մեքենա և երկու պիկապ։
Դեկտեմբերի 1-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնեց Ուկրաինայից 50 ռուս զինվորների վերադարձի մասին։