Ասանժը դիմել է ՄԻԵԴ․ Reuters
Համաշխարհային ՄամուլWikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի պաշտպանությունը բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ փորձելով արգելափակել նրա արտահանձնումը Մեծ Բրիտանիայից ԱՄՆ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Հրատարակությունը նշում է, որ 2022 թվականի օգոստոսի վերջին WikiLeaks-ի հիմնադիրը բողոք է ներկայացրել Լոնդոնի Գերագույն դատարան՝ ընդդեմ Պրիտի Պատելի, ով այն ժամանակ Բրիտանիայի ՆԳՆ ղեկավարն էր, իրեն ԱՄՆ արտահանձնելու մասին որոշման համար։
Սպասվում է, որ բողոքարկման քննությունը կկայանա 2023 թվականի սկզբին։
«Մենք հաստատում ենք, որ դիմումն ընդունվել է վարույթ»,- ասված է դատարանի հաղորդագրությունում։