Ուկրաինայի երկու շրջաններում օդային տագնապ է հայտարարվել
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայի երկու շրջաններում օդային հարվածների ազդանշաններ են հնչել։ Այս մասին է վկայում քաղաքացիներին ահազանգելու պաշտոնական ռեսուրսի մասին տեղեկատվությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերում օդային տագնապ է հայտարարվել։
Նոյեմբերի 2-ին պայթյուն է գրանցվել Դնեպրոպետրովսկում և օդային հարձակման ահազանգ՝ Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում։
Ավելի վաղ Դնեպրոպետրովսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոն հայտնել էր, որ Ուկրաինայի Նիկոպոլ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով՝ վնասվել է 50 արևային մարտկոց, էլեկտրահաղորդման գծեր և գազատարներ։
Հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցնում Ուկրաինայի ռազմական և էներգետիկ օբյեկտներին։ Սա պատասխան էր, մասնավորապես, Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունին, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։