Գերմանիան մտադիր է դառնալ եվրոպական անվտանգության երաշխավորը. Շոլց
Համաշխարհային ՄամուլԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիան մտադիր է դառնալ եվրոպական անվտանգության երաշխավորը։ Այս մասին նա գրել է Foreign Affairs-ի իր հոդվածում։
Նրա խոսքով, Գերմանիան գործադրում է բոլոր ջանքերը ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների հիման վրա աշխարհակարգն ամրապնդելու համար։ Շոլցը նշել է, որ Բեռլինի բարեկեցությունը կախված է ընդհանուր կանոնների պահպանումից։
Ավելի վաղ Շոլցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ զգուշացրել էր Ուկրաինայի պաշտպանունակությունն ուժեղացնելու Գերմանիայի վճռականության մասին։
Նա նաև ասել է, որ Ռուսաստանի ղեկավարի հետ շփման ընթացքում Գերմանիայի կանցլերը պնդել է ուկրաինական հակամարտության «որքան հնարավոր է՝ շուտ հասնելու դիվանագիտական լուծման» թեզը։ Զրույցի ընթացքում կողմերը պայմանավորվել են «շարունակել կապ պահպանել»։
Դեկտեմբերի 2-ին Շոլցն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։