ԱՄՆ-ում գողը փորձել է թալանել խանութը, երբ այնտեղ 40 ոստիկան է եղել
Համաշխարհային ՄամուլԱՄՆ-ում տղամարդը ձերբակալվել է Walmart խանութը թալանելու փորձի համար, երբ շենքում 40 ոստիկան է եղել։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Ֆլորիդայում։ Walmart ցանցի խանութներից մեկում տեղի է ունեցել «Գնում ոստիկանի հետ» ակցիան, որին մասնակցել է 40 ոստիկան, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և տեղի շերիֆը։
Ակցիայի շրջանակներում ոստիկաններն իրենց երեխաների հետ եկել են խանութ՝ նրանց հետ պատրաստվելու գալիք տոներին։
Միջոցառման պահին անհայտ տղամարդը որոշել է թալանել խանութը, ինչից հետո նրան բռնել են։
Նա գողացել է օծանելիք, մկրատ, ձեռնոցներ, ներարկիչ և տարաներ։