ՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել է Պուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկան․ Պեսկով Ռուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ Ֆիդան Դատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք Լոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացը ԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավ Նոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել է Երևանում մեքենաների թիվը կրճատելու մեխանիզմներ, խստացված տուգանքներ․ Ավինյանը մանրամասնում է Հարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված է Այսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներին Ուկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ 

«Եթե հաջողությունները քոնն են, ապա բացթողումներն էլ են քոնը». Հրաչյա Սարգսյանի «ակնարկը» Տիգրան Ավինյանին

Վերլուծական

Օրեր առաջ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հատուկ ասուլիս էր հրավիրել, որտեղ անրադարձ էր կատարել Երևանի նախատոնական լուսավորության անցկացման ընթացքում թույլ տված բացթողումներին, որոնք հանրային լայն ռեզոնանս էին առաջացրել: Շատերի համար անհասկանալի էր, թե ինչու է այս խնդրով պարզաբանումներ տալիս ոչ թե քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, այլ փոխքաղաքապետ Ավինյանը, սակայն մյուս կողմից էլ հասկանալի է, որ վերջինս այսուհետ բաց չի թողնելու և ոչ մի առիթ Սարգսյանին ստվերելու և նախընտրական արշավում քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար: Իսկ Երևանի աննախադեպ՝ քաղաքային իշխանությունների պատկերացմամբ, իհարկե, լուսավորությունը թերևս  բավական լավ առիթ է փիառվելու համար: Ավինյանը, բնականաբար, փորձում էր համոզել հավաքվածներին և երևանցիներին, որ լուսավորության անցկացման ժամանակ որևէ բացթողում չի եղել, ավելին՝ չմոռացավ մեղավորությունն ուղղել նաև նախկինների կողմը:

Սակայն, Ավինյանի հայտարարությունները հերքվեցին թերևս ամենաանսպասելի աղբյուրի՝ քաղաքապետ Հրաչա Սարգսյանի կողմից: Ասուլիսից հետո վերջինս հանդես եկավ գրառմամբ, որտեղ բառացիորեն հայտարարում էր, որ լուսավորության անցկացման ընթացքում թույլ են տրվել բացթողումներ, որոնք պետք է շտկվեն:

Ինչպես երևում է, Հրաչյա Սարգսյանը, ով հրապարակավ հայտարարում է, որ որևէ խնդիր չի տեսնում որպես Երևանի քաղաքապետի  թեկնածու Ավինյանի և ոչ թե իր թեկնածությունը առաջադրելու հարցում, այնուամենայնիվ այդ հանգամանքը հալած յուղի չի պես ընդունում և առիթը բաց չի թողնում թիմակցին քաղաքական կսմիթներ հասցնելու համար: Կարող ենք ասել, որ Սարգսյանը, փաստացի, Ավինյանի սրած բիզը ուղղեց  հենց նրա իսկ կողմը՝ «եթե հաջողությունները քոնն են, ապա բացթողումներն էլ են քոնը սկզբունքով», մինչդեռ ակնհայտ էր, որ հաջողությունների վրա փիառվող Ավինյանն ամեն կերպ ձգտում է խուսափել ամեն տեսակ ձախողումներից, ի վերջո հենց դա  է պահանջում քաղաքապետի թեկնածուի իր իմիջը: 

Սա Սարգսյան-Ավինյան զույգի միջև եղած առաջին առճակատումը չէ։ Փոխքաղաքապետ նշանակվելուց հետո Ավինյանը Սարգսյանի ձեռքից փաստացի խլեց վերջինիս PR-ի գլխավոր գործիքներից մեկը: Եթե մինչ այդ ապամոնտաժվող շինությունների մասին բոլոր լուրերը ավետում էր քաղաքապետը, ապա արդեն մի քանի շաբաթ է՝ Ավինյանը փորձում է այդ պրոցեսը փոխկապակցել իր անվան և իր «սկզբունքային դիրքորոշման» հետ՝ ստվերում թողնելով քաղաքապետին:

Շաբաթներ առաջ էլ ՄՊՀ-ն վարույթ էր հարուցել Երևանի քաղաքապետարանի նկատմամբ 2021 և 2022 թվականների ընթացքում ավտոբուսների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերում տնտեսական մրցակցության բնագավառում հնարավոր իրավախախտման առնչությամբ: Այսինքն, ըստ ՄՊՀ-ի, խախտումը տեղի է ունեցել հենց Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում: Այստեղ ուշագրավ երկու դրվագ է պետք առանձնացնել, որպեսզի պատկերն ամբողջական դառնա: Առաջինը՝ ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը համարվում  է Տիգրան Ավինյանի մտերիմը և երկրորդը՝ վարույթը հարուցվեց Հրաչյա Սարգսյանի այն հայտարարությունից հետո, որ Երևանի տրանսպորտային ցանցի բարեփոխման ողջ ընթացքը գտնվել է իր անմիջական կուռացիայի ներքո: Ինչպես տեսնում ենք՝ այժմ Սարգսյանը պատասխանում է Ավինյանին՝ վերջինիս վերադարձնելով «պարտքը»:

Այսօր էլ Սարգսյանի որոշմամբ քաղաքապետի խորհրդական է նշանակվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար  Սաշա Կատվալյանը, ով, հիշեցնենք, հրապարակավ քննադատել էր Եռաբլուրում ոստիկանության կողմից՝ զոհված զինծառայողների հարազատների դեմ կիրառված բռնությունը, ինչից անմիջապես հետո ազատման դիմում էր գրել:  Այժմ, փաստացի Սարգսյանը վերադարձնում է Կատվալյանին քաղաքապետարան՝ արդեն իր խորհրդականի կարգավիճակով: Թե ինչով կավարտվի այս հեռակա հակամարտությունը և որքան երկար այն կտևի՝ ցույց կտա ժամանակը....

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՇվեդիան առաջին Gripen կործանիչները կմատակարարի Ուկրաինայի զինված ուժերին 2027 թվականի սկզբինՊուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկան․ ՊեսկովՌուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ ՖիդանԴատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք Կրեմլը չի ​​բացառել Կիևում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և ԱԽՏՀ գագաթնաժողովի միջև կապըԼոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացըԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավՆոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել էԵրևանում մեքենաների թիվը կրճատելու մեխանիզմներ, խստացված տուգանքներ․ Ավինյանը մանրամասնում է Պեսկովը Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը ազդանշան է անվանել աշխարհինՀարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված էԱյսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներինԼավրովը բացատրել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների նպատակներըՈւկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել ԿարապետյանԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասինPatriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլարԼավրովը նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը օգտակար կլինի Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. ՉալաբյանԵվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձըԵրեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքըԿալիֆոռնիան դատական ​​հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ հանրային անվտանգությանը սպառնալու համարՖրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա«Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլըՆոյեմբերի սկզբին Պակիստանում ձերբակալվել է 796 աֆղան քաղաքացիԿանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն ենՌամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա ՀակոբյանինՄեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն էԲելգիան հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից
Ամենադիտված