Ադրբեջանցիների հետ նովրուզ տոնող Մարիա Կարապետյանի «առևտուրը» Արցախի հարցում
Վերլուծական
Երեկ «Ազատության» հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ուշագրավ հայտարարություն է արել՝ նշելով, որ իշխանությունները հանձնառու են պաշտպանել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, բայց ոչ ՀՀ-ն գրավ դնելու գնով:
Անշուշտ սորոսական շրջանակների հետ սերտ կապեր ունեցող պատգամավորը չի ցանկանում բարձրաձայնել, թե ինչու և ում պատճառով ենք հասել մի իրավիճակի, երբ արցախահայության շահերը պաշտպանելը հնարավոր է դառնում միայն ՀՀ-ն գրավ դնելով, սակայն Կարապետյանը շեղվում է նաև ՔՊ և կառավարության ծրագրերից, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ Հայաստանը հանդիսանում է Արցախի Հանրապետության անվտանգության գարանտը և դրա գինը երկու փաստաթղթերում էլ նշված չէ:
Ամիսներ առաջ նույն Մարիա Կարապետյանը հայտարարում էր, որ Հայաստանի համար հիմնարար է Արցախի վերջնական կարգավիճակի հարցը։
Ինչպես երևում է ՝ ադրբեջանցիների հետ նովրուզ տոնող Կարապետյանը մոռացել է, թե նախկինում ինչ դիրքորոշումներով է հանդես եկել և ինչ-որ պահից սկսած Արցախը նրա համար էլ է բեռ դարձել: Պարզվում է, որ Արցախի հարցը առևտուր է, որտեղ կողմերը կամ համաձայնվում են, կամ չեն համաձայնվում վճարել այս կամ այն գինը...


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել