ԱՄՆ–ը և Չինաստանը խորհրդակցություններ են անցկացրել Հյուսիսային Կորեայի վերաբերյալ
Աշխարհ
Չինաստանը Վաշինգտոնի և Սեուլի հետ երեքշաբթի խորհրդակցություններ է անցկացրել՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իրի մահվան կապակցությամբ։
Ասիա–խաղաղօվկիանօսյան տարածաշրջանում իրավիճակի հնարավոր ապակայունացման վտանգի պատճառով, Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ վերոնշյալ երեք երկրների արտգործնախարարները համաձայնել են պահպանել սերտ շփումները Կորեական թերակղզում խաղաղությունը եւ կայունությունը պահպանելու համար։
Չինաստանի առաջնորդ Հու Ձինթաոն այցելել է Պեկինում Հյուսիսային Կորեայի դեսպանատուն և գրառում կատարել ցավակցական մատյանում։ Հարավային Կորեան նույնպես ցավակցական ուղերձ է հղել պաշտոնական Պհենյանին։
1994 թ–ին երկու երկրների միջև հարաբերությունները լարվեցին այն բանից հետո, երբ պաշտոնական Սեուլը չարձագանքեց Հյուսիսային Կորեայի նախկին առաջնորդ Կիմ Իր Սենի մահվան լուրին։
Հաղորդում է BBC–ն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ