Գեներալ Վոլկովը հայտարարել է, թե Արցախը Հայաստանին կապող ճանապարհի վրա մինի մաքսակետ կտեղադրվի
Ռուսաստան«Ադրբեջանական կողմի հետ պայմանավորվել ենք մուտքի մոտ մինի մաքսակետ տեղադրելու մասին»: Այս մասին ադրբեջանցի լրագրողներին հայտնել է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը, հայտնում է ԱՊԱ-ն։
Նրա խոսքով, պայմանավորվածություն է ձեռք բերվել անցակետին ժամանակակից տեխնիկա մատակարարելու վերաբերյալ։
«Մինչ այս պահը մենք տեխնիկական հսկողության միջոցներ չունեինք։ Ի վերջո, նրանք այնտեղ կարող են ինչ-որ բան տանել ինչ-որ բեռի տակ», - ընդգծել է Վոլկովը:
Նրա խոսքով՝ «մինի մաքսակետը» գործելու է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի վրա տեղակայված առաջին ռուսական անցակետում։