Չինաստանը մահապատժի է ենթարկել Մոնղոլիայից ածխի գողության մեջ ներգրավված պաշտոնյաներին
Համաշխարհային ՄամուլՉինական կողմը մահապատժի է ենթարկել Մոնղոլիայից ածխի գողության մեջ ներգրավված պաշտոնյաներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին CentralAsia պորտալին հղումով։
Մի քանի հազար ցուցարարների մասնակցությամբ երկուշաբթի օրը Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում Կառավարական պալատի դիմաց տեղի է ունենում ցույց՝ 1,8 միլիարդ դոլար արժողությամբ ածուխի գողության մասին տեղեկությունների ֆոնին, հայտնում է տեղական News.mn-ը։ Հաղորդվում է, որ բողոքի ակցիաները շարունակվում են արդեն երեք օր, և ցուցարարների տրամադրությունը դառնում է «ավելի ագրեսիվ»:
CentralAsia-ի տվյալներով՝ Մոնղոլիայից արտահանվող ածխի քանակը տարբերվում է չինական կողմի ստացած քանակից։
«Չինական կողմը մահապատժի է ենթարկել այս ածխի գողության մեջ ներգրավված պաշտոնյաներին, չինական կողմը վարչապետ Լուվսաննամսրայն Օյուն-Էրդենեին է ուղարկել մոնղոլական քաղաքական գործիչների անունները, որոնք ներգրավված են այս գործով», - ասվում է պորտալում:
Նշվում է, որ ցուցարարները պահանջում են «բացահայտել իշխանությունների կոռուպցիան եւ նշել գողերի անունները»։