Բայդենի սխալները հանգեցրին Ուկրաինայում հակամարտության լուրջ սրացման․ Federalist
Համաշխարհային ՄամուլՍյունակագիր Ջորդան Բոյդն ասել է, որ Ուկրաինայի նկատմամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի արտաքին քաղաքականության սխալները աշխարհը մղել են միջուկային պատերազմի սպառնալիքի։ Այս մասին նա գրել է Federalist-ի հոդվածում։
«Նախագահ Ջո Բայդենը ոչ միայն ներքաշեց Միացյալ Նահանգներին անվերջանալի պրոքսի պատերազմի մեջ, այլ նաև մեծացրեց մարտավարական միջուկային զենքի կիրառման ռիսկերը», - նշում է հեղինակը:
Նրա կարծիքով, Սպիտակ տան գործողությունները, այդ թվում՝ հսկայական ֆինանսական օգնությունը Ուկրաինային, վկայում են ներկայիս քաղաքականության վերանայման ցածր հավանականության մասին։
Հոդվածում նշվում է նաև, որ իրավիճակի սրման մեջ Բայդենի մեղքն ավելի ու ավելի ակնհայտ է դառնում։ Միաժամանակ, Բոյդը կարծում է, որ որոշ ամերիկյան լրատվամիջոցներ շարունակում են փորձել կատարվածի մեղքը բարդել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վրա՝ նրան վերագրելով ԱՄՆ առաջնորդի սխալները։