ՆԱՏՕ-ն վախենում է Ուկրաինայում հակամարտության գարնանային սրումից. Ստոլտենբերգ
Համաշխարհային ՄամուլՀյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Financial Times-ի միջոցառման ժամանակ ասել է, որ ՆԱՏՕ-ն վախենում է Ուկրաինայում 2023 թվականի գարնանը հակամարտության սրումից, քանի որ Ռուսաստանի Դաշնության հնարավոր հաղթանակը հետևանքներ կունենա դաշինքի համար։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Այժմ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը փորձում է կարճ ժամանակով սառեցնել գործողությունները, որպեսզի վերախմբավորվի, վերականգնվի, իսկ հետո հաջորդ գարնանը մեծ հարձակում գործի»,- ասել է նա։
Դաշինքի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ այս պայմաններում ՆԱՏՕ-ն ծրագրում է շարունակել աջակցել Կիևին՝ կանխելու Ռուսաստանի հաղթանակը։