Անդրանիկ Թևանյանի խուց գիշերը hnգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի են տեղափոխել. Սարգիս Տեր-Եսայան ՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել է Պուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկան․ Պեսկով Ռուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ Ֆիդան Դատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք Լոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացը ԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավ Նոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել է Երևանում մեքենաների թիվը կրճատելու մեխանիզմներ, խստացված տուգանքներ․ Ավինյանը մանրամասնում է Հարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված է Այսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներին 

Ինչ է «ներվել» Սարգսյան եղբայրներին՝ հեղափոխական իշխանությունների կողմից

Վերլուծական

Երեկ տարածվեց ուշագրավ տեղեկություն, համաձայն որի՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստեր առ այն, որ Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ Վ. Ն.-ն (Վահե Նիկոյան՝ խմբ․) իր պաշտոնավարման տարիներին չարաշահել է պաշտոնեական դիրքը, որի հետևանքով մայրաքաղաքում տարիներ շարունակ փաստացի չկատարված աղբահանության աշխատանքների և չմատուցված սանիտարական մաքրման ծառայությունների համար «ՍԱՆԻԹԵՔ» ՍՊ ընկերությանը, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ընկերություններին, անհիմն վճարվել է  ավելի քան 3 մլրդ ՀՀ դրամ գումար: Նիկոյանը կալանավորվել է:

Ի՞նչ է այս պատմության մեջ առավել ուշագրավ: Բոլորի հիշողության մեջ թարմ է 2019-ին Նիկոլ Փաշինյանի և այն ժամանակ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Մարությանի հայտնի լայվը, որի ընթացքում Փաշինյանը տողատակերով բացահայտում արեց՝ ասելով, որ «Սանիթեք»-ը փողը հանում, տալիս է Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լևոն Սարգսյանին:

Դրանից հետո Հայկ Մարությանը հայտարարեց, որ «Սանիթեք»-ի մի շարք օֆիսներ գտնվում են նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հորը պատկանող տարածքներում: Եվ ահա՝ երեք տարի անց, այս գործի շրջանակներում Նիկոյանը կալանավորվում է, իսկ մյուս անձը, ում անունը հնչել է այս հանդիպման ընթացքում՝ թեկուզև տողատակով, հաջողել է գլուխը ազատել:

Սա միակ գործը չէ, որով անցնում էր Լևոն Սարգսյանը: 2018-ին նրա հիմնադրած «Փյունիկ» հիմնադրամը հայտնվել էր քրեական մեկ այլ գործի կիզակետում։ Պարզվել էր, որ «ՋԼՋ պրոյեկտ քոմփանի» ՍՊԸ-ն, որի խոշոր բաժնետերերից է նաև «Փյունիկ» հիմնադրամը, իրականացնելով բազմաֆունկցիոնալ շենքի կառուցապատում, պետությանը շուրջ 300 միլիոն դրամի վնաս էր հասցրել։ Լևոն Սարգսյանը բնականաբար այստեղ էլ որևէ պատասխանատվության չենթարկվեց, քանի որ նրան դեռևս հայրենի իշխանությունները չեն կարող հայտնաբերել:

Սա էլ դեռ բավարար չէ, հեղափոխությունից հետո Լևոն Սարգսյանը անցնում է նաև քրեական մեկ այլ գործով, նա մեղադրվում է ապօրինի հարստացման մեջ:

Լևոն Սարգսյանը անցնում էր նաև «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ  հարուցված քրեական գործով: 

Հիշեցնենք, որ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարության 2-րդ տրանշի շրջանակներում վարկային համաձայնագիրը ստորագրվել էր 2011 թվականի մայիսի 30-ին: Գլխավոր կապալառուն իսպանական անհայտ Corsan Corviam Construccion S. A.-ն էր: Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը կազմել է 179,6 մլն դոլար, որպես վարկատու հանդես է եկել Ասիական զարգացման բանկը (170 մլն դոլար): Այսօր շինարարական աշխատանքները դադարեցվել են՝ աշխատանքների շատ ցածր որակի պատճառով։  Ընկերությունը, գործնականում, սնանկացել է։ Անկախ դիտորդների կարծիքով՝ հենց նախագահի եղբայրն էր, որ կարող էր լինել այդ ընկերության գլխավոր "տանիքը"։ Ըստ փորձագետների՝ խոսքը կարող էր վերաբերվել պայմանագրի գումարի 30-40%-ի չափով  "ատկատներին"։ Այն ժամանակ, երբ պայմանագիր էր կնքվում իսպանական ընկերության հետ, Լևոն Սարգսյանը զբաղեցնում էր հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը։

Հեղափոխությունից հետո իշխանությունների և տարատեսակ քրեական գործերի թիրախում հայտնվեց նաև Սերժ Սարգսյանի մյուս եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը: Թերևս ամենաարագը ջրվեց այսպես կոչված արագաչափերի բիզնեսի մասին միֆը, քանի որ հենց Նիկոլ Փաշինյանի ենթակաները ստիպված էին հայտարարել, որ Սարգսյանը անձամբ այդ բիզնեսի հետ որևէ առնչություն չունի: Այնուհետև հայտնի դարձավ, որ Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի հատկանիշներով՝ խարդախության համար։ Խափանման միջոց է ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին։ Ալեքսանդր Սարգսյանը հարցաքննվել էր որդու՝ Նարեկ Սարգսյանի կողմից Մարտիրոս Սարյանի 14 գծանկարների հափշտակության մասին մեղադրանքների առնչությամբ: Ալեքսանդր Սարգսյանը հեղափոխությունից հետո հարուցված մի քրեական գործով դեռ մեկուկես տարի առաջ պետությանը 7 միլիոն դոլար է վճարել՝ ազատվելով քրեական հետապնդումից։ Ըստ դատախազության՝ Սարգսյանին առնչվող քրեական գործը հարուցվել էր հարկերից, տուրքերից կամ պարտադիր այլ վճարումներից չարամտորեն խուսափելու հոդվածով, որով նախատեսվում է 5-10 տարի ազատազրկում գույքի բռնագրավմամբ։ Իրավապահները, փաստորեն, չեն շարունակել քրեական հետապնդումը ու գործը դատարան չի հասել հենց այն պատճառով, որ Սարգսյանը կամովին վճարել է ժամանակին թաքցրած հարկերը։ Չնայած այս ամենին, ԱԱԾ-ն թույլատրել էր Ալեքսանդր Սարգսյանին «որոշակի ժամանակով» հեռանալ Հայաստանից: Իսկ այժմ վերջինիս որոնում են, մինչդեռ վերը նշված քրեական գործերով առկա են այլ կալանավորված անձինք և չի բացառվում, որ պատժի ողջ բեռը կրեն հենց նրանք, այլ ոչ թե դիցուք՝ Ալեքսանդր Սարգսյանը, ում չի հաջողվում գտնել և կալանավորել:

Ինչպես տեսնում ենք, չնայած հեղափոխականները փաստացի իշխանության եկան մերժելով Սերժին և վերջինիս ու իր ազգականներին մեղադրելով բոլոր հնարավոր և անհնարին ապօրինությունների մեջ՝ հեղափոխությունից հետո Սերժ Սարգսյանի ազգականներին այս իշխանությունը ներում է գրեթե ամեն ինչ....։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Անդրանիկ Թևանյանի խուց գիշերը hnգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի են տեղափոխել. Սարգիս Տեր-Եսայան ՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՇվեդիան առաջին Gripen կործանիչները կմատակարարի Ուկրաինայի զինված ուժերին 2027 թվականի սկզբինՊուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկան․ ՊեսկովՌուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ ՖիդանԴատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք Կրեմլը չի ​​բացառել Կիևում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և ԱԽՏՀ գագաթնաժողովի միջև կապըԼոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացըԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավՆոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել էԵրևանում մեքենաների թիվը կրճատելու մեխանիզմներ, խստացված տուգանքներ․ Ավինյանը մանրամասնում է Պեսկովը Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը ազդանշան է անվանել աշխարհինՀարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված էԱյսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներինԼավրովը բացատրել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների նպատակներըՈւկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել ԿարապետյանԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասինPatriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլարԼավրովը նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը օգտակար կլինի Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. ՉալաբյանԵվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձըԵրեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքըԿալիֆոռնիան դատական ​​հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ հանրային անվտանգությանը սպառնալու համարՖրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա«Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլըՆոյեմբերի սկզբին Պակիստանում ձերբակալվել է 796 աֆղան քաղաքացիԿանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն ենՌամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա ՀակոբյանինՄեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն էԲելգիան հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետո
Ամենադիտված