Time-ը Զելենսկուն անվանել է 2022 թվականի «տարվա մարդ»
Համաշխարհային ՄամուլTime ամսագիրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն անվանել է 2022 թվականի «տարվա մարդ», ինչպես նաեւ «Ուկրաինայի ոգի»։
Կիեւում մնալու եւ շարունակվող պատերազմի պայմաններում իր երկիրը համախմբելու Զելենսկու որոշումը «ճակատագրական» անվանելով՝ Time-ի գլխավոր խմբագիր Էդվարդ Ֆելսենթալն ասել է, որ այս տարվա որոշումը «ամենահստակն է եղել, որքան հիշում է»:
«Նրա տեղեկատվական հարձակումը փոխել է աշխարհաքաղաքական եղանակային համակարգը՝ առաջացնելով գործողությունների ալիք, որոնք ընդգրկել են ամբողջ երկրագունդը»,- գրել է Ֆելսենթալը՝ հայտարարելով հաղթողին:
Զելենսկին ստացել է նաեւ «Ուկրաինայի ոգի» տիտղոսը, որի մարմնավորումը, Ֆելսենթալի խոսքով, «անթիվ մարդիկ են երկրի ներսում եւ նրա սահմաններից դուրս»:
Անցյալ տարի դափնեկիրը եղել է Tesla-ի եւ SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը։