Իլոն Մասկն այլևս աշխարհի ամենահարուստ մարդը չէ
Համաշխարհային ՄամուլԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը զիջել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի առաջին տեղը LVMH-ի սեփականատեր Բեռնար Առնոյին։
Այս մասին ասվում է Forbes-ի վարկանիշում, գրում է Reuters-ը։
Ըստ ամսագրի՝ Բեռնար Առնոն ստացել է ամենահարուստ մարդու տիտղոսը՝ 185,4 միլիարդ դոլար անձնական կարողությամբ։
Մասկը, որը Forbes-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում առաջինն էր 2021 թվականի սեպտեմբերից, ունի 185,3 միլիարդ դոլար կարողություն։
Հրատարակության տվյալներով՝ Tesla-ի բաժնետոմսերն էժանացել են մոտ 4%-ով։