Անհայտ անձը դանակով հարվածել է թուրքական կուսակցության առաջնորդին
Թուրքիա
Թուրքական Ինովացիոն կուսակցության (Yenilik) առաջնորդ եւ պատգամավոր Օզթուրք Յըլմազը վիրավորվել է անհայտ անձի կողմից դանակով հարձակման հետեւանքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով NTV հեռուստաալիքին։
Անհայտ անձը եկել է Անկարայում կուսակցության գրասենյակ՝ Յըլմազի հետ հանդիպելու, սակայն անսպասելիորեն դանակի երկու հարված է հասցրել նրա աջ ոտքին։ Քաղաքական գործիչը հոսպիտալացվել է, հարձակվողը հետախուզվում է։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Յըլմազը նախկինում մի շարք պաշտոններ է զբաղեցրել Բրազիլիայում, Ղրղըզստանում Թուրքիայի դեսպանություններում, ինչպես նաեւ ԵՄ-ի ներկայացուցչությունում։ 2014 թվականին Յըլմազին, որն այն ժամանակ Մոսուլում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության ղեկավարն էր, առեւանգել եւ 101 օր պատանդ էին պահել «Իսլամական պետության» գրոհայինները։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)