ԱՄԷ-ի նախագահի ընտանիքը գլխավորել է աշխարհի ամենահարուստների վարկանիշը
Համաշխարհային ՄամուլԱրաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահյանը և նրա ընտանիքը ճանաչվել են աշխարհի ամենահարուստները, գրում է The Times-ը։
Ըստ Bloomberg-ի ինդեքսի՝ այս ընտանիքի կարողությունը գնահատվում է մոտ 300 միլիարդ դոլար, հարստության հիմքը էներգիայի առևտրից ստացված եկամուտն է, ինչպես նաև գրագետ ներդրումային քաղաքականությունը՝ ներառյալ փողի ներդրումը տարբեր ընկերություններում և անշարժ գույքի շուկաներում:
Ալ Նահյանին է պատկանում Royal Group-ը, ինչպես նաև բաժնետոմսեր անգլիական «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբում, Իլոն Մասկի SpaceX-ում և Ռիհաննայի Savage x Fenty նորաձևության տանը:
Ուոլթոնների ընտանիքը դարձել է վարկանիշի երկրորդ ամենահարուստը։ Խոսքը աշխարհի ամենամեծ մեծածախ ու մանրածախ Walmart ցանցի սեփականատերերի մասին է։ Նրանց կարողությունը գնահատվել է 224,5 միլիարդ դոլար։ Լավագույն հնգյակում են նաև Մարսի ընտանիքը, որը հիմնել է համանուն հրուշակեղենի ընկերությունը (160 միլիարդ դոլար), Քոչի ընտանիքը, որը ղեկավարում է Koch Industries արդյունաբերական կոնգլոմերատը (128,8 միլիարդ դոլար), և Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքը (105 մլրդ դոլար)։
Հոկտեմբերի երկրորդ կեսին Bloomberg-ը գրել էր, որ Ուոլթոնների ընտանիքը չորրորդ տարին անընդմեջ ճանաչվում է աշխարհի ամենահարուստ ընտանիքը։