Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով հայ է զոհվել
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայում ՌԴ ռազմական գործողությունների հետևանքով՝ զոհվել է Մարյանով համայնքի պաշտպան, Կիրովոգրադի շրջանի հայ սփյուռքի անդամ, Օնիկիև գյուղի զինծառայող Կարեն Խաչատուրյանը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի Կիրովոգրադի մարզի հայերի միությունը։
«Կիրովոգրադի շրջանի ուկրաինահայերի միության անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ուկրաինայի, մեր ազատության և անկախության համար իր կյանքը տված պաշտպանի ընտանիքին և հարազատներին։
Հավերժ հիշատակ և հավերժ փառք հերոսին: Մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր զոհվեցին Ուկրաինայի, նրա ազատության և կամքի համար պայքարում»,-ասվում է հայտարարության մեջ։