Հայտնի է՝ ինչից է հրդեհվել Խիմկիի «Մեգա» առևտրի կենտրոնը
Համաշխարհային ՄամուլՄերձմոսկովյան Խիմկիի առևտրի կենտրոնում հրդեհի պատճառն այն է, որ աշխատանքներ իրականացնող եռակցողները փորձել են ինքնուրույն հանգցնել կրակը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ արտակարգ իրավիճակների ծառայությանը հղումով։
«Եռակցողները, որոնք նախկինում դարձել էին հրդեհի հեղինակ, փորձել են ինքնուրույն հանգցնել կրակը։ Դրա պատճառով՝ ժամանակ է կորել, և հրդեհն արագ տարածվել է»,- ասել է աղբյուրը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 9-ին՝ առավոտյան ժամը 06:00-ին, մերձմոսկովյան Խիմկիի «Մեգա» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել։ Հրդեհը տեղայնացվել է Մոսկվայի ժամանակով ժամը 8:25-ին։ Դեպքի փաստով Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։
Հետաքննության տվյալներով՝ հրդեհի պատճառը եղել է եռակցումը, որը հանգեցրել է «ավելի քան 17 հազար քառակուսի մետր մակերեսով հիպերմարկետում բռնկված հրդեհի, ինչի հետևանքով՝ պահակը մահացել է։