Հնդկաստանի վարչապետը հրաժարվել է հանդիպել Պուտինի հետ․ Bloomberg
Համաշխարհային Մամուլ
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հրաժարվել է 2022 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ամենամյա հանդիպումից՝ «Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու» սպառնալիքի պատճառով։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով տեղեկացված բարձրաստիճան պաշտոնյային։
Ըստ հրապարակման աղբյուրի՝ ռուս-հնդկական հարաբերությունները դեռ ամուր են, սակայն Հնդկաստանի վարչապետը կարծում է, որ այս պահին «ձեռնտու չէ շեփորահարել ընկերության մասին»։
Պուտինի և Մոդիի անձնական հանդիպումները սկսվել են 2000 թվականին և տեղի են ունենում ամեն տարի։ Բացառություն է կազմել 2020 թվականը, երբ հանդիպումը չեղարկվել էր կորոնավիրուսի համաճարակի պատճառով։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն