Ձմեռը դժվար է լինելու Արևմուտքի համար. Ջոնսոն
Համաշխարհային ՄամուլՄեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է, որ առանց ռուսական գազի՝ այս ձմեռը շատ դժվար է լինելու արևմտյան երկրների համար, որոնք կախված են այդ էներգետիկ ռեսուրսից։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Միաժամանակ, բրիտանացի քաղաքական գործիչը չի բացառում, որ հաջորդ ձմեռն էլ ավելի ծանր է լինելու։
«Բոլոր նրանց համար, ովքեր կախված են ռուսական գազի մատակարարումից, այս ձմեռը շատ դժվար է լինելու, բայց գազապահեստարանները լցնելու կազմակերպչական զարմանալի ջանքերի շնորհիվ՝ մենք դա կհաղթահարենք։ Ավելի մեծ խնդիր է հաջորդ՝ 2023-24 ձմեռը», - ասել է Ջոնսոնը:
Ջոնսոնի խոսքով, երբ գազի բոլոր պաշարները կրճատվեն, դրանք համալրելը ավելի դժվար կդառնա։
«Որոշ եվրոպական երկրներ շտապում են ավելի շատ օֆշորային հողմային էներգիայի հզորություն ստեղծել, բայց նրանք նույնպես դեռ պատրաստ չեն լինի», - ավելացրել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը: