Ձմեռը վտանգի տակ է դրել Եվրոպայում էներգետիկ համակարգը․ Bloomberg
Համաշխարհային ՄամուլԵվրոպական մայրցամաքում կտրուկ ցուրտը սպառնում է տարածաշրջանի էներգետիկ համակարգին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Ինչպես գրում է հրատարակությունը, Եվրոպայում հնարավոր հոսանքազրկման հարցում վճռորոշ նշանակություն ունեն սառնամանիքները։ «Մեղմ աշնանը սահմանափակեց գազի օգտագործումը և օգնեց լրացնել պահեստարանները՝ թուլացնելով գազի հնարավոր դեֆիցիտի հետ կապված մտավախությունները՝ Ռուսաստանից մատակարարումների կրճատման պատճառով: Բայց հիմա սկսվում են խնդիրները»,- ասվում է հոդվածում։
Նշվում է, որ ջեռուցման աճող պահանջարկը և բրիտանական, գերմանական ու սկանդինավյան հողմակայաններից մատակարարման անբավարարությունը ցանցերը կզգան ճիշտ այնպես, ինչպես ֆրանսիական և շվեդական միջուկային նավատորմներն են դժվարություններ զգում։