«Հրապարակ». ԱԱԾ-ում ուրախ են «Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ» «Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ» Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով 

Ովքեր են հավակնում ԿԳՄՍ նախարարի թափուր պաշտոնին. Փաշինյանը՝ բարդ ընտրության առաջ

Վերլուծական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել։ Թեեւ վերջին ամիսներին համառ լուրեր էին պտտվում, որ նա շուտով հեռանալու է, սակայն ամեն դեպքում՝ տարեվերջից մի քանի շաբաթ առաջ ոչ ոք չէր սպասում։ Չխորանալով վերջինիս հրաժարականի պատճառների մեջ, թերևս պարզ է, որ այդ պատճառների շարքում առանձնահատուկ տեղ է գրավում՝ Բրյուսովի համալսարանի ռեկտորի պաշտոնում յուրայիններից մեկին տեղավորելու անկարողությունը, փորձենք հասկանալ, թե ովքեր են այս պահի դրությամբ հավակնում ԿԳՍՄ նախարարի թափուր պաշտոնին:

Թեկնածուներից առաջինն ու թերևս ամենահավանականը փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Ժաննա Անդրեասյանն է: Վերջինս սակայն, հայտնի է իր սորոսական հայացքներով և գաղտնիք չէ, որ նախարարությունում շատ և շատ հայեցակարգեր, կրթական ծրագրեր փորձել է վերափոխել սորոսական ստանդարտներին համապատասխանեցնելով: Հատկանշական է, որ  ԿԳՄՍ նախարարի նախկին տեղակալներ Լուսինե Սահակյանի և Արևիկ Անափիոսյանի անունները ևս կապվում էին Սորոսի հիմնադրամի հետ: Նկատենք՝ վերջին շրջանում նորանշանակ նախարարների ու մամուլի խոսնակների անունները մեծապես կապվում են նույն հիմնադրամի հետ:

Անդրեասյանը նաև սկանդալների մեջ է հասցրել հայտնվել:  Օրեր շարունակ սոցցանցերում պտտվում էր նրա՝ 2012-ին Նժդեհի մասին հարցազրույցը։ «Այդ նժդեհյան գաղափարախոսությունը, ըստ էության, ֆաշիստական գաղափարախոսություն է․․․ իրականում շատ վտանգավոր մեզ համար՝ որպես հասարակություն, 21-րդ դարում, որովհետեւ հիմնված է աշխարհի հանդեպ ագրեսիվ կոնցեպցիայի, աշխարհից փակվելու եւ սեփական գերազանցությունը մյուս հասարակությունների նկատմամբ սահմանելու մոլուցքով։ Եթե հանենք բոլոր սիրուն բառերն ու թողնենք իր կմախքը, իրականում կմախքը սա է։ Դա շատ վտանգավոր է»,- ասել էր նա։ Տեսանյութը մեծ աղմուկ առաջացրեց, անգամ Արցախ այցի ժամանակ պաստառներով նրա դեմ բողոքի ակցիա արեցին երիտասարդները։ Կան տեղեկություններ, որ աղմուկի թեժ պահին Անդրեասյանին առաջարկել էին, որ կրքերը մարելու համար հայտարարի, թե հարցազրույցը հին է, այն ժամանակ երիտասարդ էր, այսօր նույնկերպ չի մտածում, սակայն նա հրաժարվել է, թե՝ հիմա էլ եմ նույն կերպ մտածում Նժդեհի եւ նժդեհյան գաղափարախոսության մասին, ոչինչ չեմ հայտարարի։

Հաջորդ հավանական թեկնածուն երկար ժամանակ ստվերում գտնվող և Փաշինյանի ընտանեկան հիմնադրամը կառավարող Մխիթար Հայրապետյանն է, ով, ինչպես գիտենք, հեղափոխությունից հետո զբաղեցնում էր սփյուռքի նախարարի պաշտոնը, ապա գնաց ԱԺ, իսկ այնուհետև այդպես էլ գործադիր չվերադարձավ, չնայած. երբեք չէր էլ թաքցնում իր ՝ նախարարի պաշտոնին վերադառնալու ցանկությունը: Հատկապես մեծ էր Հայրապետյանի ցանկությունը զբաղեցնել հենց ԿԳՍՄ նախարարի աթոռը: ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ Հայրապետյանը Փաշինյանին հորդորել էր իրեն նախընտրական ցուցակում չներառել, քանի որ ոչ մի ցանկություն չունի խորհրդարան վերադառնալու: Հայրապետյանին վերջին րոպեին գրել էին ցուցակի վերջում՝ 157-րդ համարի տակ: Դրանից հետո քննարկվում էր  Մխիթար Հայրապետյանին նշանակել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղեկալ՝ Սփյուռքի գծով, ու, կարծես թե, դա Հայրապետյանի սրտով էր, սակայն այստեղ էլ Հայրապետյանը կրկին հայտնվեց կոտրած տաշտակի առաջ: Այժմ, Դումանյանի հեռանալուց հետո նրա համար լավ հնարավորություն է բացվում՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Փաշինյանին այս պաշտոնում յուրային է պետք և գուցե նույն Ժաննա Անդրեասյանի դիրքերը թուլանում են սորոսական շրջանակների հետ ունեցած կապի արդյունքում, քանի որ Փաշինյանը իրականում չի ցանկանում այդչափ լիազորություններ և գործիքակազմ հանձնել սորոսականներին, որոնք ամեն պահ կարող են իր տակից դուրս սպրդել: Եվ գուցե պատահական չէր, որ Դումանյանի հավանական հրաժարականի մասին տարածվող տեղեկությունների ֆոնին, դեռևս շաբաթներ առաջ Հայրապետյանի ղեկավարած հիմնադրամը ձեռնամուխ էր եղել հենց կրթության ոլորտում կրթական նոր մոդելի մշակմանը:

Երրորդ հավանական թեկնածուն ԱԺ կրթության և գիտության հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն է: 2022 թվականի սեպտեմբերի 12-ի-13-ի հարձակումից առաջ ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հանդես էր եկել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի դեմ մի յուրօրինակ նախաձեռնությամբ: Նա, ով մշտապես բողքում է ԿԳՄՍ նախարար Դումանյանի գործունեությունից, նաեւ ստորագրահավաք էր արել՝ շուրջ 20 պատգամավորների մասնակցությամբ, որպեսզի գործադիր մարմինը նախարարի պաշտոնազրկման գործընթաց սկսի: Երկրում սահմանային լարված իրավիճակով պայմանավորված՝ գործընթացն իր վերջնարդյունքին չի հասել: Ճիշտ է, ինքը՝ Գաբրիելյանը, հերքել է այս տեղեկությունը, սակայն ինչպես ասում են՝ չկա ծուխ առանց կրակ: Եվ գուցե Գաբրիելյանի նախարարական ամբիցիաները հենց այսպես էլ դրսևորում են: Գաբրիելյանը համարվում է Փաշինյանի ամենահավատարիմ թիմակիցներից մեկը, թեև կանգնած չէ ՔՊ ակունքներում և հեղափոխությանը ակտիվ չի մասնակցել: Այնուհամենայնիվ, նրա թեկնածությունը նույնպես կարող է դիտարկվել:

Թե ի վերջո ում վրա կանգ կառնի Նիկոլ Փաշինյանի ընտրությունը՝ ցույց կտա ժամանակը, սակայն մի բան պարզ է․ նա, ըստ էության, ընտրություն է կատարելու այսպես ասած՝ քայլած հեղափոխականների խմբի և սորոսական շրջանակների հետ ակտիվ համագործակցության մեջ գտնվողների միջև: Ում առավել շատ կվստահի այս իրավիճակում Փաշինյանը...

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ». ԱԱԾ-ում ուրախ են «Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ» «Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումը
Ամենադիտված