Ուկրաինայի ենթակառուցվածքների 50%-ը ոչնչացվել է. Զելենսկին՝ Բայդենին
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերի հրթիռային հարվածները ոչնչացրել են ուկրաինական ենթակառուցվածքների 50%-ը։ Այս մասին Ուկրաինայի առաջնորդն ասել է իր ամերիկացի գործընկեր Ջո Բադիենի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հայտնում է Զելենսկու կայքը։
Նշվում է, որ Զելենսկին հորդորել է Բայդենին ամեն ինչ անել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժեղացման ոլորտում՝ պաշտպանելու էներգետիկ օբյեկտները, որոնք դեռևս անձեռնմխելի են։
«Սա հատկապես կարևոր է հենց հիմա, երբ Ուկրաինայում սկսվել է ձմեռային շրջանը»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցնում Ուկրաինայի ռազմական և էներգետիկ օբյեկտներին։ Սա պատասխան էր, մասնավորապես, Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունին, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։