Շվեդիան հրաժարվել է կործանիչներ ուղարկել Ուկրաինա
Համաշխարհային Մամուլ
Շվեդիայի պաշտպանության նախարարության ղեկավար Փոլ Ջոնսոնը հայտարարել է, որ Ստոկհոլմը Ուկրաինային Yas Gripen կործանիչներ չի մատակարարի։ Այս մասին նա ասել է լրագրողներին, հայտնում է Aftonbladet թերթը։
«Ես ուզում եմ հստակ ասել. մոտ ապագայում դրանք Ուկրաինա ուղարկելու պլաններ չկան», - ասել է նա:
Ջոնսոնը նաև ասել է, որ ռազմական օգնության հաջորդ փաթեթը, որը թագավորությունը հատկացրել է Ուկրաինային, 50%-ով ավելի է նախորդից և ներառում է հակաօդային պաշտպանության սարքավորումներ։ Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել Օդեսայում կայացած մամուլի ասուլիսում՝ Ուկրաինա կատարած այցի ժամանակ։
Նա հիշեցրել է, որ նոյեմբերին Շվեդիայի կառավարությունն ընդունել է Կիևին աջակցության իններորդ փաթեթը, որն, ըստ նրա, «արդեն 50 տոկոսով ավելի է ութերորդից»:
Մինչ այս Շվեդիայի արտաքին առևտրի նախարար Յոհան Ֆորսելը հայտարարել էր, որ Ուկրաինան 2023 թվականին կդառնա Շվեդիայից ամենաշատ օգնություն ստացող երկիրը։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից