Ամենահյուրասեր երկրների ցանկում Հայաստանն առաջ է անցել Թուրքիայից, Ադրբեջանը ցուցակում չկա
Համաշխարհային Մամուլ
«CNN Travel»-ի կազմած ցուցակի համաձայն՝ 2022 թվականի ամենահյուրասեր երկրների ցուցակում Հայաստանը զբաղեցրել է 25-րդ, իսկ Թուրքիան՝ 29-րդ հորիզոնականը։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Ուշագրավ է, որ ցուցակի առաջին հորիզոնականում տեղ է գտել միանգամից 23 երկիր։ Դրանցից են Բոլիվիան, Անգոլան, Ջիբութին, Մալդիվները, Սոմալին, Հարավային Սուդանը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Գաբոնը, Նիգերիան, Կատարը և այլ երկրներ։
Վարկանիշային ցուցակի 2-րդ տեղը կիսում են միանգամից 6 երկիր, իսկ 3-րդ տեղը՝ 3 երկիր։
Իսկ հյուրասիրության ցածր ցուցանիշներով ցուցակի վերջին հորիզոնականներում հայտնվել են Սուդանը, Մյանմարը, Ալժիրը, Բութանը, Թուրքմենստանն ու Աֆղանստանը։
Նշենք, որ Ադրբեջանին ընդհանրապես տեղ չի հատկացվել այս տարվա ցուցակում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)