Հնդկաստանի և Չինաստանի զորքերի միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն․ ANI
Համաշխարհային ՄամուլԴեկտեմբերի 9-ին Հնդկաստանի Արունաչալ Պրադեշ նահանգի Տավանգ հատվածում հնդկական և չինական զորքերի միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն։ Այս մասին հայտնում է ANI գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպից հետո երկու կողմերի զորքերը լքել են տարածքը։ Բախման ժամանակ զինվորները թեթեւ վնասվածքներ են ստացել։
Ըստ ANI-ի աղբյուրի՝ հնդիկ հրամանատարն ավելի ուշ հանդիպել է չինացի գործընկերոջ հետ՝ քննարկելու տեղի ունեցածը և «վերականգնելու խաղաղությունն ու անդորրը»:
Նշվում է, որ Արունաչալ Պրադեշ հատվածի որոշ շրջաններում Չինաստանը և ՉԺՀ-ն վերահսկում են տարածքները «իրենց պահանջատիրության սահմաններում», և այդ միտումը նկատվում է 2006 թվականից: