Զելենսկին հայտնել է՝ Ուկրաինայում վնասված էլեկտրակայանների վերանորոգման համար որքան գումար է անհրաժեշտ
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի էլեկտրակայանների մեծ մասը վնասվել կամ ավերվել է։ Նրա խոսքով՝ էներգետիկ օբյեկտների վերգետնյա վերականգնման համար անհրաժեշտ է առնվազն 1,5 միլիարդ եվրո, այս մասին Ուկրաինայի ղեկավարն ասել է Փարիզում Ուկրաինային օգնության թեմայով համաժողովի ժամանակ տեսաուղերձում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Զելենսկին միաժամանակ ընդգծել է, որ Ուկրաինան կարողացել է դիմակայել «էներգետիկայի ոլորտին ուղղված ռուսական հարյուրավոր հարվածներին»։
«Մեր էլեկտրակայանների մեծ մասը վնասվել կամ ավերվել է գնդակոծությունից, բոլոր հիդրոէլեկտրակայանները, ՋԷԿ-երը։ Միայն ավերված էներգետիկ օբյեկտների մակերեսային արագ վերականգնումը պահանջում է առնվազն 1,5 միլիարդ եվրո», - ասել է նա:
Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ այս պահին երկրում մոտ 12 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության։