Ուկրաինան Եվրոպայի էլեկտրաէներգիայի կարիքն ունի. Զելենսկի
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է մինչև երկու գիգավատ հզորությամբ եվրոպական էլեկտրաէներգիայի մատակարարման անհրաժեշտության մասին, փոխանցում է РИА Новости-ն։
«Գոնե մինչև այս ջեռուցման սեզոնի ավարտը մեզ անհրաժեշտ է շտապ աջակցություն եվրոպական էներգահամակարգից, այսինքն՝ ԵՄ երկրներից էլեկտրաէներգիայի մատակարարում Ուկրաինային, ծավալը՝ մինչև 2 գիգավատ։ Նման աջակցությունը ներկայիս գներով կարող է արժենալ մոտ 800 միլիոն եվրո»,- ասել է Զելենսկին։