ԵՄ առաջնորդները դեկտեմբերի 15-16-ը կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Համաշխարհային ՄամուլԵՄ երկրների ղեկավարները դեկտեմբերի 15-16-ին կայանալիք գագաթնաժողովում կքննարկեն Ուկրաինային ռազմական, ֆինանսական և դիվանագիտական աջակցության հարցը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նախագահ Զելենսկին գագաթնաժողովին կմիանա հենց սկզբում՝ տեսակապով։ Կքննարկվի Ուկրաինային ռազմական, ֆինանսական, ինչպես նաև դիվանագիտական աջակցության հարցը»,- ասել է նա։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել էր, որ 2014 թվականից Եվրամիությունը 90 միլիարդ եվրո ֆինանսական օգնություն է հատկացրել Ուկրաինային, հաջորդ տարի Կիևը կստանա ևս 18 միլիարդ եվրո։