Ամերիկացի գիտնականները լաբորատոր պայմաններում հեշտոց են ստեղծել
Գիտություն և ՄշակույթԱմերիկացի բիոինժեներները դոնորային հեշտոցային բջիջներից մոդել են ստեղծել, որը նմանակում է հեշտոցային միկրոբիոմի հիմնական հատկանիշները: Դա կօգնի գտնել բակտերիալ վագինոզի բուժումը, որով տառապում է կանանց մոտ 30%-ը: Այս մասին հայտնում է Knife.media-ն՝ Futurism.com-ին հղումով։
Այս հիվանդության բուժման նոր մեթոդների փորձարկումը բարդանում է նրանով, որ դժվար է հետազոտությանը մասնակցելու համար կամավորներ գտնել: Բացի այդ, բորբոքումը դժվար է բուժվում, և նույնիսկ հակաբիոտիկները երաշխավորված արդյունք չեն տալիս։
Արհեստական հեշտոցն արդեն թույլ է տվել գիտնականներին կապ գտնել էստրոգենի հորմոնի մակարդակի և միկրոբիոմի վիճակի միջև։ Թեստերի ընթացքում նմանակված օրգանի հյուսվածքները դրականորեն են արձագանքել բակտերիաներին, որոնք պաշտպանիչ թթվային միջավայր են ստեղծում։
Հետազոտողների կարծիքով՝ սա մինչ օրս ստեղծված հեշտոցի ամենաիրատեսական լաբորատոր մոդելն է։ Մինչ այս նույն բիոինժեներների խումբը ստեղծել էր թոքերի, լյարդի և աղիքների կրկնօրինակներ։