Էրդողանն աջակցություն է խնդրել Պուտինից
Աշխարհ
Թուրքիան դիմել է Ռուսաստանին Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակի կապակցությամբ, որտեղ Անկարան ձգտում է ցամաքային գործողություն իրականացնել։ Այս մասին հայտարարել Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
«Մենք խնդրել ենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին աջակցել համատեղ որոշումների կայացմանը եւ, հնարավոր է, միասին գործել, որպեսզի համատեղ քայլեր ձեռնարկեն այստեղ (Սիրիայի հյուսիսում)»,-ասել է Էրդողանը։
«Թուրքիան չի կարող լռել Սիրիայի հյուսիսից իրականացվող ահաբեկչական հարձակումների մասին»,-ասել է նա՝ հավելելով, որ Անկարան հակաահաբեկչական գործողության «ամսաթիվ չի նշանակի, այլ պարզապես միջոցներ կձեռնարկի»։