Որոշ երկրներ փորձում են սպառնալիքներ և ճգնաժամեր ստեղծել Իրանի և Ռուսաստանի հարևանությամբ. Իրանի դեսպան
Համաշխարհային ՄամուլՈրոշ երկրներ փորձում են սպառնալիքներ և ճգնաժամեր ստեղծել Իրանի և Ռուսաստանի հարևանությամբ։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Որոշ արևմտյան երկրներ փորձում են սպառնալիքներ և ճգնաժամեր ստեղծել Իրանի և Ռուսաստանի հարևանությամբ»,-ասել է Ջալալաին, գրում է ՏԱՍՍ-ը։
Դեսպանը առաջարկել է համատեղ լուծում գտնել այս հարցերի շուրջ։ Ջալալիի խոսքով՝ ինքնիշխան պետությունները, որոնք վարում են անկախ քաղաքականություն, այդ ճանապարհին հանդիպում են սպառնալիքների:
«Կարծում եմ, որ այժմ ժամանակն է փորձելու ուղի գտնել՝ լուծելու այս խնդիրները և համատեղ պայքարելու այն սպառնալիքների ու մարտահրավերների դեմ, որոնց բախվում են մեր երկրները»,- ասել է Ջալալին։