«Ժողովուրդ». Միքայելյանը 3 օր ժամանակ է խնդրել
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Երեկ երեկոյան Կոտայքի մարզկենտրոն Հրազդան քաղաքում յուրօրինակ հավաք է եղել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող կուսակցությունների ներկայացուցիչները և պարզապես հրազդանցիները (մի քանի հարյուր հոգի) հավաքվել ու քննարկել են փետրվարի 25-ին կայանալիք քաղաքապետի ընտրության հարցը: Ներկաները ցանկություն են հայտնել սեփական թեկնածու առաջադրել այդ ընտրություններում, և քննարկվել են չորս թեկնածուների տարբերակները. ՀՀՇ՝ Հրազդանի կառույցի ղեկավար, նախկին քաղբանտարկյալ Արամ Բարեղամյանի, Հրազդանի Ջրառատ թաղամասից Սասուն Ստեփանյանի, Հրազդանի ՀԱԿ գրասենյակի պատասխանատու Մեսրոպ Մեսրոպյանի և ԱԺ նախկին պատգամավոր, Հրազդանի առաջին քաղաքապետ Սասուն Միքայելյանի թեկնածությունները: Ծավալված բավականին լուրջ քննարկումների արդյունքում ներկաները եկել են համոզման, որ հենց Սասուն Միքայելյանը պետք է առաջադրի իր թեկնածությունը: Միքայելյանն էլ 3 օր ժամանակ է խնդրել քաղաքացիներից՝ մտածելու և հասարակությանը տեղյակ պահելու համար: Այնպես որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններն իսկապես հետաքրքիր ընթացք կունենան, քանի որ բոլորին է ակնհայտ, որ Սասուն Միքայելյանն այդ տարածաշրջանում մրցակից չունի՝ անկախ նրանից, թե ով ում կսատարի»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ