Անկարան չի փորձում խափանել հակառուսական պատժամիջոցները. Թուրքիայի ԱԳՆ
Համաշխարհային ՄամուլԱնկարան Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրային հարաբերությունների հարցում ԵՄ դիրքորոշումը կանխակալ է համարում։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով երկրի ԱԳՆ հայտարարությանը։
Թուրքիայի իշխանությունները կարծում են, որ Մոսկվայի հետ տնտեսական հարաբերությունների վերաբերյալ Եվրամիության քննադատությունը վկայում է այն մասին, որ «Եվրամիության ընդհանուր շահերը զոհաբերվում են առանձին պետությունների շահերի համար»։
«Նման քայլերը չեն նպաստում Թուրքիայի և ԵՄ-ի միջև հարաբերությունների զարգացմանը և չեն կազմում կառուցողական օրակարգ»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Նախարարությունը հավելել է, որ ԵՄ-ն անտեսում է Անկարայի դիվանագիտական ջանքերը՝ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար, և Ռուսաստանի հետ առևտրային կապերը նպատակ չունեն «շրջանցել» հակառուսական պատժամիջոցները։ «Մոսկվայի հետ երկխոսությանն աջակցելը կարևոր է նաև պատերազմի բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու տեսանկյունից։ Դրա օրինակն է հացահատիկի համաձայնագիրը և գերիների փոխանակումը Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև»,- ասվում է հայտարարության մեջ։
Թուրք դիվանագետները զարմանք են հայտնել, որ, չնայած Թուրքիայի պաշտոնական դիրքորոշմանը, «երկրի սկզբունքային դիրքորոշումը՝ հրաժարվելով մասնակցել միակողմանի պատժամիջոցներին, հակառուսական պատժամիջոցները խափանելու միտումնավոր փորձ է թվում»։