Ռուսաստանը թույլ չի տալիս ադրբեջանական բեռնատարներին հատել Բելառուսի հետ սահմանը
ՌուսաստանԱդրբեջանին պատկանող մի քանի բեռնատարներ առանց որևէ պատճառաբանության ձերբակալվել են Ռուսաստանի և Բելառուսի սահմանին, մասնավորապես՝ ՌԴ Բրյանսկի շրջանի տարածքում։
Այս մասին հայտնում է Oxu.Az-ը։
Բեռնատարի ադրբեջանցի վարորդներից մեկը հայտնում է, որ այս իրավիճակը շարունակվում է արդեն մի քանի օր։
«Բրյանսկի շրջանում մի քանի մեքենաներ են ձերբակալվել։ Ռուսները զայրացած են և հատուկ Ադրբեջանին պատկանող բեռնատարներին թույլ չեն տալիս երրորդ երկիր՝ Բելառուս: Մեր փաստաթղթերը ռուս սահմանապահների մոտ են։ Փորձում ենք նրանցից պարզել, թե ինչն է պատճառը, որ մեզ երրորդ երկիր չեն թողնում, բայց մեզ լռությամբ են պատասխանում։ Նաեւ մեզ չեն վերադարձնում փաստաթղթերը, որ մենք վերադառնանք։ Նշում եմ, որ մեր բոլոր փաստաթղթերը կարգին են։
Հասկանալի է, թե ինչու են մեզ այդքան ատում։ Այս տեսանյութը տարածում եմ, որպեսզի Ադրբեջանի համապատասխան կառույցներն իմանան, որ մեր սիրելի ռուս հարեւաններն այստեղ մեզ վիրավորում են Շուշի-Ստեփանակերտ ճանապարհին տեղի ունեցողի պատճառով։ Երբ ասում ենք, որ մեզ միշտ թույլ են տվել անցնել այս սահմանը, մեզ պատասխանում են, որ կարող ենք անցնել միայն բեռով»,- ասել է Ադրբեջանի քաղաքացին։