Ամերիկյան պաշտպանական ընկերությունը ստեղծել է ԱԹՍ-ներից քաղաքացիական պաշտպանության համակարգ
Համաշխարհային ՄամուլԱմերիկյան EdgesourceX ընկերությունը, որն արտադրում է ռազմական հակադրոնային համակարգեր, ստեղծել է մասնավոր օբյեկտները դրոններից պաշտպանելու կոմերցիոն համակարգ։ Այս մասին հայտնում է Edge Source-ը։
Ակնկալվում է, որ սարքերը, որոնք արգելափակում են մասնավոր շենքերի և հաստատությունների նկարահանումները, պահանջարկ կունենան բնակելի շենքերի, գրասենյակների, հիվանդանոցների, սպորտային օբյեկտների և այլ քաղաքացիական օբյեկտների սեփականատերերի շրջանում, որտեղ գաղտնիությունը կարևոր է:
Սարքերի շահագործման սկզբունքը չի բացահայտվում, սակայն հայտնի է, որ համակարգը բաղկացած է երկու մոդուլից, որոնցից մեկը հետևում է օդում գտնվող առարկաների շարժմանը, իսկ մյուսը տրամադրում է իրական ժամանակում ամբողջական տեղեկություն անօդաչու թռչող սարքի մասին, ինչպես նաև դրա վերահսկողությունը վերցնելու հնարավորություն։