Լոնդոնն ու Հռոմը կընդլայնեն զենքի մատակարարումը Ասիային. FT
Համաշխարհային ՄամուլՄեծ Բրիտանիայի և Իտալիայի իշխանությունները Ճապոնիայի հետ նոր նախագծի շրջանակներում պլանավորում են մեծացնել զենքի մատակարարումը Ասիա։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։
Հրատարակության տվյալներով՝ բրիտանական BAE Systems հոլդինգը և իտալական խոշորագույն պաշտպանական հոլդինգը` Leonardo-ն, Ճապոնիայի հետ մասնակցում են նոր կործանիչ ստեղծելու համատեղ նախագծին։
BAE Systems-ի ղեկավար Չարլզ Վուդբերնն ընդգծել է, որ նոր եռակողմ համաձայնագիրը տարածաշրջանում լրացուցիչ տրանսպորտային ուղիներ կստեղծի, ինչպես նաև կգտնի «ավելի շատ հաճախորդներ 2030-ականներին»։
Leonardo-ի գործադիր տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոն հաստատել է, որ Տոկիոյի հետ համագործակցությունը նոր նախագծի շուրջ կբացի մուտք դեպի ասիական շուկաներ: