Էրդողանը Պուտինին եռակողմ հանդիպում է առաջարկել
Համաշխարհային ՄամուլԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ առաջարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անցկացնել Թուրքիայի, Ռուսաստանի և Սիրիայի ղեկավարների հանդիպում, սակայն դրան պետք է նախորդի հետախուզական ծառայությունների, պաշտպանության և արտաքին գործերի նախարարության ղեկավարների հանդիպումը, հայտնում է CNN Turk-ը։
Թուրքմենստանից վերադառնալուն պես մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, որ Անկարան մտադիր է քայլ անել դեպի Սիրիա-Թուրքիա-Ռուսաստան եռակողմ միություն։
Էրդողանը նախկինում չի բացառել Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադի հետ հանդիպումը՝ ասելով, որ «քաղաքականության մեջ վիրավորանքներ չկան»։ Նրա խոսքով՝ դրա համար նախ անհրաժեշտ է հետախուզական ծառայությունների, ապա պաշտպանության և արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպումներ անցկացնել։
«Նրանց հանդիպումներից հետո եկեք հավաքվենք՝ որպես առաջնորդներ։ Ես դա առաջարկեցի պարոն Պուտինին, և նա դրական արձագանքեց դրան։ Այսպիսով, մենք կսկսենք հանդիպումների շարքը»,- ասել է Էրդողանը։