«Չորրորդ ինքնիշխանություն». Չհամեմատվես
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե ՀՀԿ–ն ԵԺԿ փաստացի լիարժեք անդամ է՝ ճիշտ այնպես, ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է փաստացի անկախ, և մնում է, որ այդպիսին ճանաչվի նաև դե յուրե։
«ՉԻ»- ԼՂՀ–ն, իհարկե, փաստացի անկախ պետություն է, բայց աշխարհի որևէ երկիր, ցավոք, առայժմ չի ճանաչել այդ անկախությունը, և մոտ ապագայում էլ հազիվ թե ճանաչի։ Ամեն դեպքում՝ պրն. Շարմազանովի համեմատությունը, մեղմ ասած, տեղին չէ։ Կամ էլ՝ իրականում ՀՀԿ ներկայացուցիչները պարզապես մտել են Եվրոպայի ժողովրդավարների կենտրոնական գրասենյակ, մի երկու հատ չափալախ տվել պրն. Մարտենսին և իրենք իրենց հռչակել ԵԺԿ լիարժեք անդամ՝ թքած ունենալով այն հանգամանքի վրա, որ ԵԺԿ անդամներից որևէ մեկն առայժմ չի ճանաչել իրենց լիարժեք անդամությունը։
Ի դեպ, պրն Շարմազանովի համեմատությունը կոռեկտ չէ նաև արտաքին քաղաքականության տեսանկյունից։ Հիմա մեր հակառակորդները հանգիստ կարող են ասել, որ «ինչքան ՀՀԿ–ն է ժողովրդավար, այնքան էլ Ղարաբաղն է անկախ»։ Այնպես որ՝ պրն Շարմազանովին խորհուրդ կտայինք խոսելուց առաջ երբեմն նաև մտածել։ Նոր պաշտոնում այս սովորույթը կարող է օգտակար լինել»։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ