Ռուս խաղաղապահներին գնդակոծելու կոչով հանդես եկած Ֆուադ Աբբասովը նույնպես փակել է Ստեփանակերտ-Շուշի ճանապարհը
Համաշխարհային ՄամուլՍտեփանակերտ-Շուշի ճանապարհին ադրբեջանցի «բնապահպանների» և Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցների կողքին ավելի ու ավելի շատ օդիոզ դեմքեր են հայտնվում։ Մասնավորապես, «ակտիվիստների» մեջ նկատվում է ռուսական քաղաքական թոք-շոուների նախկին մասնակից Ֆուադ Աբբասովը, ով, չգիտես ինչու, ժամանակին ներկայանում էր որպես թուրք փորձագետ։ Այս մասին հայտնում է Infoteka24․ru-ն։
Աբբասովը հայտնի է ոչ միայն ռուսական հեռուստատեսությամբ իր ագրեսիվ ադրբեջանամետ քարոզչությամբ, այլեւ Ռուսաստանից վտարմամբ։ 2019 թվականին նա կալանավորվել էր ներգաղթի մասին օրենքները խախտելու համար։ Ինչպես պարզվել էր, նա ապօրինի կերպով էր գտնվում Ռուսաստանի Դաշնության տարածքում և դատարանի որոշմամբ վտարվել էր Ադրբեջան։
Տանը Աբբասովը շարունակում է իր քարոզչական գործունեությունը, սակայն այստեղ այն դրսևորվում է ոչ միայն հակահայկական, այլ նաև հակառուսական տեսքով։ Ակնհայտորեն, չներելով, որ իրեն դուրս են շպրտել ՌԴ-ից, Աբբասովը կոչ էր արել «Գրադներից» գնդակոծել Արցախում գտնվող ռուս խաղաղապահներին։