«Երկիր». Սպառնացե՞լ է, թե՞ ոչ
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Երեկ բնապահպան Եղիա Ենոքյանը լրագրողներին ասել է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը սպառնացել է Մարիամ Սուխուդյանին, իսկ իրեն փորձել բռունցքով հարվածել:
«Երկիր»-ի հետ զրույցում Սուրիկ Խաչատրյանը հերքեց և վստահեցրեց, որ նման բան չի եղել: «Շանտաժ, շանտաժ, էդ աստիճանի՞ շանտաժ»,- զարմացավ նա: Նկարահանված կա՞, թող մի տեղ ցույց տան, որ մեկին հրել կամ մոտեցել եմ»: Ապա ավելացրեց, որ Մարիամ Սուխուդյանին չի սպառնացել, ոչ էլ նման տոնով խոսել հետը. «Գուցե ասել եմ՝ գնացեք, ամեն ինչ լավ կլինի, մենք ձեզնից շատ ենք մտահոգված մեր ժողովրդի մասին: Նման խոսակցություն գուցե եղել է»:
Հարցին, թե մասնավորապես ի՞նչ է խոսել բնապահպանների հետ, մարզպետը տարակուսել է՝ չլինի՞ քննություն եք վերցնում»»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ