«Հրապարակ». ԱԱԾ-ում ուրախ են «Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ» «Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ» Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով 

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարող ՔՊ-ի «ստավկան»՝ մեղադրյալի աթոռին հայտնված համայնքապետերն են

Վերլուծական

Հեղափոխությունից հետո Հայաստանի իշխանությունները այսպես կոչված` քրեական ենթամշակույթի դեմ բուռն պայքար սկսեցին, դրա հետ մեկտեղ ամենաբարձր մակարդակով հայտարարվում էր, որ քրեական պատմությունների մեջ թաթախված անձինք այլևս պետական պաշտոններ չեն զբաղեցնելու:

Սակայն, հեղափոխությունից գրեթե հինգ տարի անց կարող ենք փաստել, որ այս խոստումը կամ հավաստիացումը ևս գրվեց սառույցին: Դրա վառ ապացույցն այն է, որ վերջին շրջանում համայնքապետ ընտրված կամ նշանակված անձանց մեծամասնությունը կամ եղել է այս կամ այն քրեական գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակում, կամ մինչ այս պահն էլ նրա դեմ քրեական գործ կա հարուցված:

Ամենակարկառուն օրինակը ասվածի, թերևս, Վանաձորում է: Այստեղ Փաշինյանը ԺՊ նշանակեց ոչ ավել ոչ պակաս հայտնի քրեական հեղինակություն Ակկային՝ Արկադի Փելեշյանին: 

«Դատալեքս» տեղեկատվական հարթակի համաձայն՝ Փելեշյանը 2008-ին դատապարտվել էր խուլիգանության համար։ Մասնավորապես, ըստ դատական գործի, նա հարբած վիճակում իր ընկերների հետ միասին մուտք էր գործել Վանաձորի մի խանութ, վիճաբանել ու քաշքշել խանութի աշխատակիցներին, բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, ջարդել խանութի ալկոհոլային խմիչքները: Խուլիգանության համար հարուցված քրեական գործի դատական քննության ժամանակ Վանաձորի նորանշանակ համայնքապետը զղջացել էր, ընդունել մեղքը ու խնդրել արագացված դատաքննություն։ Դատարանը որոշել էր 150 000 դրամով տուգանել Փելեշյանին այս արարքի համար։ Արկադի Փելեշյանը 2016-ին հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ, ըստ Ազատություն ռադիոկայանի, ծեծի էր ենթարկել Հայ ավետարանչական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին՝ մեղադրելով վերջինիս ՏԻՄ ընտրություններում իրեն չսատարելու մեջ։ Ռաֆիկ Գրիգորյանը պատմել էր, որ Փելեշյանը 15 հոգու ուղեկցությամբ մոտեցել էր Գրիգորյանին, առանձնացել նրա հետ, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել ու սկսել հարվածել վերջինիս։ Ծեծից հետո հարուցվել էր քրեական գործ, Փելեշյանը բերման էր ենթարկվել, սակայն գործը կարճվել էր, քանի որ տուժած հոգևորականը բողոքը հետ էր վերցրել։

Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը նույնպես քրեական պատմությունների կիզակետում է հայտնվել:  Քննչական կոմիտեի 2019թ․ օգոստոսի 27-ի հաղորդագրությունում ասվում է, որ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել «Մավշին» ՍՊԸ-ի տնօրենին, որն այդ ժամանակ եղել է հենց Մաթևոսյանը։ Մասնավորապես, ըստ Քննչական կոմիտեի՝ Վայքի համայնքային մարզադաշտի շենքի վերանորոգման և համայնքային նշանակության այգու բարեկարգման աշխատանքներ կատարելու համար քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթում «Մավշին» ՍՊ ընկերությունը ճանաչվել է հաղթող: Նշված աշխատանքների կատարման համար, ՀՀ Կառավարության որոշմամբ, Վայոց Ձորի մարզպետարանին հատկացվել է 120 միլիոն դրամ սուբվենցիա: Պարզվել է, որ 2016թ. մարտի 21-ից սեպտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում, պետությունից խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու դիտավորությամբ, Մխիթար Մաթևոսյանը շինարարական աշխատանքների կատարման ընթացքում ծավալաթերթ-նախահաշվով նախատեսված աշխատանքներ մասնակի կատարելու և չիրականացված աշխատանքները կատարողական թերթերում ներառելով, պետության միջոցներից ավել է ստացել ընդհանուր 4 մլն 55 հազար դրամ գումարը` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: 2021թ․ հոկտեմբերին հայտնի է դարձել, որ 2021-ի հուլիսին քրեական գործի վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ պետբյուջե վերականգնում չի եղել, քանի որ առերևույթ պատճառված վնասը նախաքննությամբ չի հիմնավորվել։

Արարատի համայնքապետ Ասլան Ավետիսյանը նույնպես հետաքրքրիր կենսագրություն ունի, նա անցնում էր Մարտի 1-ի գործով: 2008թ. մարտի 8-ին Ա. Ավետիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2008 թվականի մարտի 8-ի որոշմամբ Ա. Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով։ 2008թ. մայիսի 27-ին որոշում է կայացվել Ասլան Ավետիսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու մասին, եւ նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով: 2008թ. հունիսի 4-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան: 2008թ. հուլիսի 16-ի դատավճռով Ա. Ավետիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով եւ դատապարտվել ազատազրկման՝ 6 ամիս ժամկետով:

Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը Քարակերտ գյուղի «Թալին» ՋՕԸ-ում օրեր առաջ հնչած կրակոցի գործով որպես կասկածյալ էր ներգրավվել: Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 7-ին Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում գտնվող «Թալին» ՋՕԸ-ի վարչական շենքում վիճաբանություն էր եղել, որի ժամանակ հնչել էր կրակոց: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկության՝  գրասենյակ են ներխուժել Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամներ Սափեյան եղբայրները՝ իրենց որդիների հետ, ու զենքի սպառնալիքով փորձել իրենց կրտսեր որդուն նշանակել պետի տեղակալ: Սկսվել է վիճաբանություն, որին հաջորդել է կրակոց: Կրակել են ՋՕԸ-ի աշխատակիցներից մեկի ուղղությամբ և դիմել փախուստի։

Սիսիանում ՔՊ համայնքապետ էր ընտրվել Արմեն Հակոբջանյանը: Նկատենք, որ Արմեն Հակոբջանյանը Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի եղբորորդին է: Ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանը նախկինում քրեական գործերի մեջ թաթախված Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի եղբորորդուն էր մինչ ՏԻՄ ընտրությունները նշանակում համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Իսկ ի՞նչ էր արել նախկին քաղաքապետը: 2012թ. Սյունիքի մարզպետարանը Սիսիանի քաղաքապետարանում իրականացրած վարչական հսկողության արդյունքում բացահայտել էր մի շարք խախտումներ: Սույն գործում որպես մեղադրյալներ ներգրավված են նաեւ Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի պետ Կարեն Դանիելյանը եւ համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Աշոտ Գրիգորյանը: Մեղադրանքի հիմքում ընկած էր այն, որ կեղծվել է իրավունք վերապահող պաշտոնեական փաստաթուղթ, եւ այն օգտագործելով՝ խարդախությամբ հափշտակվել է խոշոր չափի` 1 մլն 260 հազար դրամ գումար:

Ի՞նչն է ստիպում Նիկոլ Փաշինյանին մոռանալ հանրությանը տված խոստումը և առաջ մղել տարատեսակ քրեական պատմությունների մեջ նախկինում թաթախված անձանց: Կադրային սո՞վը, որը նկատվեց անմիջապես հեղափոխությունից հետո, թե այս անձինք այսպես ասած՝ քայլած հեղափոխականներից ավելի լավ են կարողանում լեզու գտնել տարբեր խմբերի և թևերի հետ, ըստ այդմ՝ նրանք ավելի լավ են առաջ մղում ՔՊ գործը մարզերում...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ». ԱԱԾ-ում ուրախ են «Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ» «Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումը
Ամենադիտված