ԱՄՆ-ում գաղտնազերծվել են Ջոն Քենեդու սպանության մասին հազարավոր փաստաթղթեր
Համաշխարհային ՄամուլԱՄՆ-ում գաղտնազերծվել է Ջոն Քենեդու սպանության հետ կապված 13 հազար արխիվային փաստաթուղթ, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Միևնույն ժամանակ, այս գործով 515 ֆայլեր չեն հրապարակվի, քանի որ դրանց հրապարակումը կարող է վնասել ԱՄՆ անվտանգությանը։ Այս մասին ասել է նախագահ Ջո Բայդենը։ Եվս 2545-ը մասամբ փակ կմնա հանրության համար։
Պատմաբանները հույս ունեն, որ փաստաթղթերը ավելին կբացահայտեն նախագահ Քենեդիի մահվան մասին, ով գնդակահարվել է 1963 թվականի նոյեմբերին՝ Դալլասում: Մեկ տարի անց ավարտված հետաքննությունը ցույց է տվել, որ նրա վրա կրակել է ամերիկացի Լի Հարվի Օսվալդը, ով նախկինում ապրել է Խորհրդային Միությունում։ Այնուամենայնիվ, դավադրության տեսաբաններից շատերը կարծում են, որ ԿՀՎ-ն կարող էր ներգրավված լինել գործի մեջ։