Որոշեցի հետաձգել հանրահավաքն ու գնալ շրջաններ՝ ժողովրդի հետ շփվելու. Ռուբեն Վարդանյան (տեսանյութ)
ՏեսանյութերԱրցախի պետնախարար Ռուբեն վարդանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ փոխվել են պլանները, և հայտարարված հանրահավաքը վաղը չի կայանա, այն հետաձգվում է։ Վաղը հանդիպելու է Մարտակերտի, հաջորդ օրը՝ Մարտունու, ապա Ասկերանի բնակիչների հետ։
«Նոր դրանից հետո կհասկանանք՝ ինչպես կազմակերպել հանրահավաքը Ստեփանակերտում»,-նշեց Ռուբեն Վարդանյանը։
Հիշեցնենք, որ արդեն հինգերորդ օրն է Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։ Ավելի քան 1100 մարդ, որից 270-ը անչափահաս, չի կարողանում վերադառնալ սեփական տները․ տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)