Մասնագետն անվանել է սուր շնչառական հիվանդությունների բարդությունների ախտանիշները
Գիտություն և ՄշակույթՌուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության վարակիչ հիվանդությունների գծով գլխավոր մասնագետ Վլադիմիր Չուլանովը նշել է, որ փսխումն ու գլխապտույտը կարող են լինել սուր շնչառական վիրուսային վարակների բարդությունների նախանշաններ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նման ախտանշանները, ըստ Չուլանովի, կարող են լուրջ առողջական խնդիրների նշան լինել։
«Եթե դրանք առաջանան, պետք է անհապաղ դիմել բժշկի։ Շնչահեղձություն կամ օդի պակասի զգացումը, կրծքավանդակում կամ որովայնում ցավի կամ ծանրության զգացումը, հանկարծակի գլխապտույտը, շփոթվածությունը, ուժեղ կամ մշտական փսխումը նույնպես սուր շնչառական վիրուսային վարակների բարդությունների նախանշաններ»,- պարզաբանել է մասնագետը։
Նա հավելել է, որ պետք է զգոն լինել, եթե հիվանդության ախտանշանները թուլանան, բայց հետո նորից վերադառնան ջերմության և ուժեղ հազի հետ մեկտեղ։