ԱՄՆ-ն աշխարհը մղում է դեպի միջուկային ճգնաժամ՝ երկարաձգելով Ուկրաինայում հակամարտությունը․ Global Times
Համաշխարհային ՄամուլԱՄՆ-ն երկարաձգում է ռուս-ուկրաինական հակամարտությունը՝ դրանով իսկ աշխարհը մղելով դեպի միջուկային ճգնաժամ, գրում է Global Times-ի չինական հրատարակությունը։
Ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ Եվրամիությունը որևէ փորձ չեն անում նվազեցնել լարվածությունը Ռուսաստանի և Ուկրաինայի առճակատման ժամանակ, ասվում է հրապարակման մեջ։ Ընդհակառակը, նրանք Կիևին ավելի ու ավելի շատ զենք ու զինամթերք են տրամադրում։
«Ռուս-ուկրաինական ձգձգվող և աճող հակամարտությունը կունենա հեռուն գնացող հետևանքներ և կվնասի աշխարհի ապագան, ինչպես նաև կմեծացնի վերահսկողության կորստի և միջուկային ճգնաժամի առաջացման վտանգը»,- գրում են հոդվածի հեղինակները։
Միաժամանակ, Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավարի նախկին տեղակալ Չժոու Լին ենթադրել է, որ ուկրաինական խնդրի լուծումը գտնվում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի ձեռքերում։ Նա հավելել է, որ հակամարտության սրումը հղի է երեք հնարավոր հետևանքով՝ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի անդամների միջև ուղիղ բախում, Ուկրաինայի ռադիոակտիվ աղտոտում և միջուկային զենքի օգտագործում Մոսկվայի կողմից։